Երջանիկ եմ, որ սիրում եմ…
Sunday, September 6th, 2009Բլոգիս այցելուներից Նազելին, կարդալով «Ես ուզում եմ, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն» վերնագրով նյութը, ցանկացավ խոստովանել, որ, իրականում, ստեղծագործողին երջանկություն է պետք:
Նազելի. Կարդացի Անուշ Քոչարյանի խոհերը, հավանեցի… միայն ավելացում եւ մի փոքր դիտարկում ունեմ… Իրականում, միայն ողբերգությունը չէ, որ կարող է ստեղծագործական վիճակի բերել… Ուզում եմ, որ մարդիկ ստեղծագործեն սիրելով, եւ թող նրանց ոգեշնչի սերը միայն… Ինձ համար սերն է միակ արվսեստածին երեւույթը… Բոլորը չէ, որ տիրապետում են այդ արվեստին եւ կարող են սիրել…Խոսքս միայն կին-տղամարդ սիրուն չի վերաբերում…Առավել դժվար է սիրել ամեն ինչը… Իրոք, ուզում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ գիտակցեն եւ զգան Սերն ամեն ինչի հանդեպ…