“Yes, Sir”
Tuesday, September 15th, 2009“Hi Bill” ,- ճաշարանի գրեթե բոլոր այցելուները ներս մտնելիս բարեւում էին նրան` 65-70-ին մոտ սեամորթին: Բիլլի տարիքը դժվար է գուշակել. իր մասին պատմածից մոտավոր հաշվարկեցի: Նա բարձրահասակ էր, ծանծաղ սպիտակած մորուքով:
Հասցնում է բոլորին ժպտալ ու հարցնել որպիսությունը:
Բիլլը ներս մտնողներից յուրաքանչյուրին անունով էր ճանաչում, իսկ երբ մեկընդմերթ ականջ էի դնում նրա հարցուպատասխանին, պարզ էր դառնում, որ նա բոլորի մասին նաեւ մանրամասներ գիտի:
Բիլլի գլխին գործած գլխարկ կար, որի դիմացի մասում Օբամայի նկարն էր փակցված: Նա սիրում է Օբամային, բայց չի կարող բացատրել, թե ինչու: Հասկանում է, որ նրա ընտրվելուց հետո ավելացել է անօթեւանների, աղքատների թիվը: